Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

«Դու ի՞նչ արեցիր, երբ տղերքը կյանքը չխնայեցին, որ հայրենիքը ապրի»

«Դու ի՞նչ արեցիր, երբ տղերքը կյանքը չխնայեցին, որ հայրենիքը ապրի»
03.07.2026 | 11:40

Երբ մնում ես ինքդ քեզ հետ ու սկսում ես խորհել եղածի ու չեղածի մասին, հասկանում ես՝ ամենադժվար դատավորը քո խիղճն է։ Այն չի խաբվում բարձր խոսքերից, պաշտոններից, արդարացումներից ու մարդկանց ծափերից։ Այն հիշում է՝ դու ի՞նչ արեցիր այն պահին, երբ հայրենիքը օգնության կարիք ուներ։

Ամենահեշտը դիմացինին մեղադրելն է։ Մատնացույց անել նրա սխալը, նրա լռությունը, նրա արածն ու չարածը։ Բայց մինչ ուրիշի մեղքը բարձրաձայնում ես, մի պահ նայիր քեզ․ դու որտե՞ղ էիր, երբ պետք էր խոսել, որտե՞ղ լռեցիր, երբ պետք էր ճշմարտության կողքին կանգնել, ի՞նչ արեցիր, որ այս հայրենիքը մի փոքր ավելի ամուր լիներ։

Սա վերաբերում է բոլորիս՝ հասարակ մարդուց մինչև ամենաբարձր պաշտոն զբաղեցնողին։ Որովհետև հայրենիքը միայն սահմանին չի պահվում։ Հայրենիքը պահվում է նաև քաղաքում, ընտանիքում, աշխատավայրում, որոշում կայացնողի սեղանի շուրջ, յուրաքանչյուրի խոսքի, քայլի ու պատասխանատվության մեջ։

Մեր տղաները կյանքը չխնայեցին հայրենիքի համար։ Նրանք չհարցրին՝ ուրիշն ի՞նչ արեց, պաշտոնյան ի՞նչ որոշեց, ժողովուրդը կգնահատի՞, թե՞ ոչ։ Նրանք կանգնեցին, որովհետև գիտեին՝ հայրենիքը իրենցն է, և նրա ցավից ոչ ոք իրավունք չունի հեռու մնալու։

Այսօր մենք իրավունք չունենք նրանց անունը տալու միայն խոսքերի մեջ, ծաղիկ դնելու ու հետո շարունակելու ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել։ Նրանց արյունը մեզանից պահանջում է ոչ թե դատել միմյանց, այլ պատասխան տալ ինքներս մեզ։

Ոչ ոք իրավունք չունի իրեն անմեղ համարելու, եթե իր լռությամբ ուժ է տվել անարդարությանը, իր անհամբերությամբ ընդհատել-թուլացրել է պետությունը կամ իր շահը վեր է դասել հայրենիքի շահից։

Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ.Գ.

Եվ մի օր յուրաքանչյուրիս խիղճը նույն հարցն է տալու.

«Դու ի՞նչ արեցիր, երբ տղերքը կյանքը չխնայեցին, որ հայրենիքը ապրի»։

Դիտվել է՝ 108

Մեկնաբանություններ